Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նելլի Դավթյանը նշանակվել է Միգրացիայի եվ քաղաքացիության ծառայության պետ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նելլի Դավթյանը  նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։

Կառավարության պաշտոնական էջում որոշումը հրապարակվել է այսօր։

Նշենք, որ մինչ այս Նելլի Դավթյանը ծառայության հանրային կապերի պատասխանատուն էր։

Ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանը օրերս նշանակվել է ՆԳ փոխնախարար։

You may also like...