Դուք «Ֆորբսի» ամենահայտնի միլիարդատերների ցուցակում հայտնվելու հնարավորություն ունեք. Կոնջորյանը՝ Քոչարյանին
«Իրականում երբ լսեցի, որ խմբակցության անունից պարոն Քոչարյանը պետք է խոսի կոռուպցիային վերաբերող հարցի մասին, ես հիշեցի «Մաֆիա» խաղը, որտեղ որ «սևը» կեղծ շերիֆ է բացվում և սկսում է «կարմիր» խաղ խաղալ, բարեբախտաբար կյանքը Հհ-ում «Մաֆիայի» նման չի՝ հատկապես 2018 թվականից հետո»:
Ապա Կոնջորյնաը դիմելով Քորյանին նկատեց՝ ասում եք՝ հաղթանակած ազգ ենք եղել, հաղթանակած ազգի ու պետության մեջ ո՞նց է 1 միլիոն մարդ արտագաղթել:
«Ձեր մանկության տարիներից սկսած թանկարժեք մեքենաների պատուհանից այն կողմ, թանկարժեք պալատների պարիսպներից այն կողմ չեք տեսել, թե այդ հաղթանակը ինչ է դարձրել ձեր իշխանությունը, որովհետև դուք եղել եք իմ նկարագրած երկրում թանկարժեք մեքենանների պատուհաններից այս կողմ, և այդ պալատների պարիսպներից այս կողմ, դրա համար դուք ձեր բարեկեցությունը՝ հաղթանակած կայնքը պրոյեկտել եք հանրության վրա մտածելով, որ բոլորն այդպես են ապրում:
Սա այն մաենն է, ինչ պետք է իմանալ, երբ որ դուք խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարի մասին»,- ասաց Կոնջորյանը:
