Սահմանվում են ատեստավորման արդյունքում ատեստավորված աշխատակիցների նկատմամբ խրախուսման ձեվերը․ նախարար
Կառավարության ծրագրով կարևորագույն թիրախ է, որպեսզի կրթության տարբեր մակարդակներում գործի մասնագիտական զարգացման և վարձատվության բարձրացման նոր համակարգը։
«Այս տարվա փետրվարին արդեն իսկ հաստատվել էր ՄԿՈՒ հաստատությունների, մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը, դրա հիման վրա չորս ուղղություններով վերապատվաստվել են քոլեջներում աշխատող շուրջ 361 աշխատող, մի քանի օր առաջ վերջիննրիս համար կազմակերպվել է ատեստավորման գործընթացը, որի արդյունքները կարգի համաձայն կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին։
Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստվորման գործընթացը։ Սահմանում ենք ատեստավորման արդյունքում ատեստավորված աշխատակիցների նկատմամբ խրախուսված ձևերը, որոնք համանման են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման համակարգի պարագայում գործող խրախուսման համակարգին»,- նշեց նախարարը։
Մասնավորապես, նրա խոսքով, 60-ից 69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրյուքաչափը սահմանվում է 200 հազար դրամ, 70 և ավելի բարձր արդյունքների պարագայում 30 տոկոս կիրառվելու է հավելավճար, 80-ից 89-ի դեպքում՝ 40 տոկոս հավելավճար,90-ից 100 տոկոսի պարագայում 50 տոկոս հավելավճար։
