Թուրքիայում Սիրիայի հարցով անվտանգության խորհրդի նիստ կգումարվի

Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահական նստավայրում տեղի կունենա ազգային անվտանգության խորհդի նիստ: Այն կգլխավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ակնկալվում է, որ նիստի օրակարագային հարցը լինելու է Սիրիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև «‎ահաբեկչության դեմ պայքարը», այդ թվում «ահաբեկչական կառույցների‎» դեմ մղվող օպերացիաները:

Անդրադարձ կկատարվի նաև Թուրքիայի աջակցությունը վայելող, «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գործողություններին Սիրիայում:

Կգնահատվեն նաև Հյուսիսային Իրաքի Զափ շրջանում քրդական ուժերի դեմ իրականացվող ռազմական օպերացիաները:

You may also like...