Պատրաստ ենք աջակցել Հայաստանի եվ Ադրբեջանի միջեվ ընթացող խաղաղության գործընթացին. ԵԱՀԿ ԳՔ պաշտոնակատար
«Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ գործընթացին»:
Այս մասին կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քեյթ Ֆերոնը։
Նա հավելել է, որ իր ներկայացրած կազմակերպությունն ուշադիր հետևում է այս ուղղությամբ բոլոր գործընթացներին։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Տեղեկացնում եմ ձեզ, որ կողմերի խնդրանքի դեպքում մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այս հարցում»,- նշել է նա:
