ՌԴ-ն ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ. Լավրով
ՌԴ-ն ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ. այս մասին ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ու Ռուսաստանի Դաշնությունը պատերազմի մեջ են, ինչպես որ նախկինում պնդել են մի շարք ՌԴ պաշտոնյաներ:
Օրինակ՝ 2023 թվականին Նիկոլայ Պատրուշևը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ասել էր, որ Միացյալ Նահանգները «չհայտարարված պատերազմ է վարում» Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեմ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Ես դա չէի ասի: Ամեն դեպքում, սա այն չէ, ինչ մենք ուզում ենք։ Իհարկե, մենք կցանկանայինք նորմալ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ։ Ընդհանրապես, բոլոր երկրների հետ, հատկապես այնպիսի մեծ երկրի, ինչպիսին ԱՄՆ-ն է»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը «բազմիցս արտահայտել է իր հարգանքը» Միացյալ Նահանգների ժողովրդի, նրա պատմության և ձեռքբերումների նկատմամբ։
Այնուհետ Կառլսոնը հիշեցրել է Վաշինգտոնի կողմից Ուկրաինայի ֆինանսավորումն ընթացիկ հակամարտությունում:
