Մակրոնը հայտարարել է, որ կշարունակի նախագահել մինչեվ իր լիազորությունների ավարտը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և մտադիր է ամբողջությամբ կատարել երկրի ղեկավարի պաշտոնում իր երկրորդ հնգամյա մանդատը՝ չնայած կառավարության հրաժարականին:
Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Նա հայտարարել, որ մոտ ապագայում նոր նախարարներ կնշանակի, ովքեր պետք է ներկայացնեն ողջ քաղաքական սպեկտրը։
Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը հրաժարական է ներկայացնում այն բանից հետո, երբ չորեքշաբթի Ազգային ժողովը անվստահություն է հայտնել Բառնիեի կառավարությանը` 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժիններն առանց խորհրդարանի հաստատման ընդունելու պատճառով։ Անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 331 պատգամավոր։
Սեպտեմբերի 5-ին վարչապետ նշանակված 73-ամյա Բառնիեի կառավարությունը դարձել է ամենակարճ աշխատածը երկրի պատմության մեջ՝ այն աշխատել է ընդամենը 90 օր։
