ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել են բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը բարեփոխելու հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որը գլխավորում էր մասնավոր հատվածի ավագ մասնագետ և թիմի ղեկավար Յուլիա Կոժոկարուն։

Նախարարությունից Petutyun.com-ին  հայտնում են, որ քննարկվել են բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի և բիզնես ռեգիստրի ներկայիս կարգավիճակի գնահատման հաշվետվությանը, բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը բարեփոխելու մասին հայեցակարգային փաստաթղթին, ընկերությունների մասին օրենքի բարեփոխման համար գործողությունների ծրագրին ու ժամանակացույցին առնչվող մի շարք հարցեր։

You may also like...