Ռուսաստանի եվ Բելառուսի նախագահները ստորագրել են անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են  անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին Մինսկում Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստում։

Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ։ Բելառուսի մայրաքաղաքում նա և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանցկացնեն Միութենական պետության բարձրագույն պետական ​​խորհրդի նիստ։

You may also like...