ՊՆ-ն հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները։

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը այս մասին գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում։

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում:

Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հայտնում է, որ վերոնշյալ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

You may also like...