Հյուրընկալել էի ՀՀ-ում Չեխիայի դեսպանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին և նրա օգնական Սիրանուշ Հակոբյանին:
Այս մասին սոցցանցի իր էջում Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել և գրել.
«Հանդիպման ընթացքում ես և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը նրանց ծանոթացրինք հիմնադրամի գործունեությանը, իրականացվող և ապագա ծրագրերին, քննարկեցինք հնարավոր համագործակցության ուղիները»:
