Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մտել են Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն եվ թալանել այն (տեսանյութ)

Դամասկոսը վերահսկողության տակ վերցնելուց հետո ահաբեկիչները մտել են Սիրիայի ՊՆ շենք, ինչպես նաև նախագահական պալատի համալիր:

Չնայած ահաբեկիչների առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ջոլանին կարգադրել էր հասարակական և կառավարական գույքի վրա չհարձակվել, սակայն զինյալները մտել են Դամասկոսում նախագահ Բաշար ալ Ասադի տուն և թալանել այն:

Այս մասին հայտնել է Tasnim-ը:

Ավելի վաղ սիրիացի ապստամբները հայտարարել էին, որ գրավել են երկրի մայրաքաղաք Դամասկոսը և հայտարարել Ասադի կառավարության տապալման մասին։

Սիրիական բանակի հրամանատարությունը տեղեկացրել է Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման մասին:

You may also like...