Ահաբեկիչների՝ Դամասկոս մտնելուց հետո Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը
Սիրիայի ներկայիս կառավարության ղեկավար Մուհամմեդ Ղազի ալ Ջալալին պատրաստակամություն է հայտնել հանրապետությունում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել այն բանից հետո, երբ սիրիացի ահաբեկիչները մտել են մայրաքաղաք Դամասկոս։ Վարչապետի տեսաուղերձը հրապարակվել է Facebook-ում:
Վարչապետը նաև ասել է, որ չի լքի Դամասկոսը՝ կոչ անելով պահպանել հասարակական հաստատությունները։ Նա մտադիր է շարունակել աշխատել հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին պետական կառույցների գործունեությունը ապահովելու ուղղությամբ։
Դեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։
