Դամասկոսի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Դամասկոսի միջազգային օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցվել են, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ հայտնում է սիրիական Sham FM ռադիոկայանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բոլոր աշխատակիցները տարհանվել են օդանավակայանից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։

Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ համագործակցելու պատրաստակամության մասին։

Նա կոչ է արել պահպանել պետական ինստիտուտները, որոնք «նախատեսված են բոլորի համար»։

You may also like...