ԱՄՆ նախագահը ուշադիր հետեվում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:

«Նախագահ Բայդենը և նրա թիմը ուշադիր հետևում են Սիրիայում արտակարգ իրավիճակներին և մշտական հաղորդակցության մեջ են տարածաշրջանային գործընկերների հետ»,- հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը:

Ավելի վաղ ապստամբները հայտարարել էին երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրավման և Ասադի կառավարության տապալման մասին։

Սիրիական բանակի հրամանատարությունը տեղեկացրել է Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման մասին:

You may also like...