Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնը եվ երկիրը. Մոսկվան կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբերի հետ. ՌԴ ԱԳՆ
Բաշար ալ Ասադի և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների միջև բանակցությունների արդյունքում Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնը, ինչպես նաև երկիրը՝ ցուցումներ տալով իշխանության փոխանցումը իրականացնել խաղաղ ճանապարհով։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
«Ռուսաստանը չի մասնակցել այս բանակցություններին։
Դրանում նաև նշվում է, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաները բարձր պատրաստվածության վիճակում են: Այս պահին դրանց անվտանգությանը լուրջ վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։
Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։
Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։
Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, ինչպես նաև նախագահական պալատի համալիր:
Չնայած ահաբեկիչների առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ջոլանին կարգադրել էր հասարակական և կառավարական գույքի վրա չհարձակվել, սակայն որոշները մտել են Դամասկոսում նախագահ Բաշար ալ Ասադի տուն և թալանել այն, հայտնում է Tasnim գործակալությունը:
