Նարեկ Մկրտչյանը Քենթի արքայազնի հետ քննարկել է հետագա համագործակցության ուղղությունները
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ։
Երեխաների խնամատարության ինստիտուտի հանրահռչակման և զարգացման համար արքայազն Մայքլը նախարար Նարեկ Մկրտչյանին առաջարկել է հանդես գալ համատեղ նախաձեռնություններով նաև Մերձավոր Արևելքի և Ծոցի երկրներում։
Հանդիպման ավարտին արքայազն Մայքլն ընդունել է նախարար Մկրտչյանի հրավերը՝ Հայաստան այցելելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Քենսինգթոնյան պալատում նախորդ տարի ստորագրվել էր համագործակցության հուշագիր՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
