Բույր, որին քո թշնшմիները չեն կարող դիմակայել. Թրամփը Բայդենի կնոջ հետ լուսանկարն օգտագործել է իր նոր օծանելիքը գովազդելու համար
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ներկայիս առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ լուսանկարն օգտագործել է իր նոր օծանելիքը գովազդելու համար:
«Ահա իմ նոր Trump օծանելիքներն ու օդեկոլոնները:
Սուրբծննդյան հիանալի նվեր ամբողջ ընտանիքի համար»,- գրել է Թրամփն ու կցել Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողության ժամանակ արված կադրը, որում ինքն ու տիկին Բայդենը կողք կողքի են նստած:
«Բույր, որին քո թշնամիները չեն կարող դիմակայել», — գրված է լուսանկարի վրա:
