Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան շտապ հոսպիտալացվել է գլխուղեղում արյունազեղման պատճառով։ Նա գանգուղեղային վիրահատության է ենթարկվել՝ հեմատոման հեռացնելու համար։

Վիրահատությունը հաջող է անցել, հայտնում է «Սիրիո Լիբանես» հիվանդանոցի կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Լուլա դա Սիլվան երկուշաբթի երեկոյան հիվանդանոց է ընդունվել հետազոտության համար գլխացավի պատճառով:

ՄՌՏ հետազոտությունը ցույց է տվել ներգանգային արյունահոսություն՝ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած վթարի հետևանքով։

Դրանից հետո նրան հիվանդանոցի մայրաքաղաքային բաժանմունքից տեղափոխել են Սան Պաուլո, որտեղ գանգուղեղային վիրահատություն են կատարել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ներկա պահին բրազիլացի առաջնորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, նրա վիճակը կայուն է։

You may also like...