Մեր շահագրգռվածությունն է, որ ընտրությունները տեղի ունենան մաքսիմում բաց եվ թափանցիկ. Ալեքսանյան

«Այսօր ժամը 9-ին կավարտվի նախնական քվեարկությունը, ու «Քաղաքացիական պամանագրի» ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում կհեռարձակենք հաշվարկը»:

Այս մասին «Ցայգ» հեռուստաընկերությանը և Factor TV-ին տված հարցազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Գյումրիում ընտրություններին:

«Երկու անկուսակցական թեկնածուներն էլ լայն իմաստով մեր թիմակիցներն են ու նաև հենց իրենք են պատրաստակամություն հայտնել մասնակցել ՔՊ-ի նախնական ընտրություններին, որովհետև սա «Քաղաքացիական պայմանագրի» կողմից հայտարարված ընտրություններ են»,- ասաց Ալեքսանյանը:

Հարցին, թե թեկնածուների թվում վարչապետի տիկնոջ ազգականն է նաև մտավախություն չկա՞, որ նա դառնա պաշտոնակատար խնամի-ծանոթ-բարեկամ մեխանիզմները նաև ձեր իշխանության օրոք կլինեն.

«Այդ պնդումը անհիմն է, դրա համար նախ պետք է նախնական ընտրություններում հաղթել: Մեր 7 թեկնածուներն էլ շատ արժանիքներ ունեն և ես վստահ եմ, որ դրա համար է, որ նրանք գյումրեցիներից ստանալու են համապատասխան ձայներ:

Ես կոչ եմ անում բոլորին՝ հասարակական գործիչներին, քաաղքացիական հասարակության շերտերին թող հետևողական լինեն, որովհետև մեր շահագրգռվածությունն է, որ ընտրությունները տեղի ունենան մաքսիմում բաց և թափանցիկ, ժողովրդավարության ամենաբարձր նորմերին համապատասխան»:

You may also like...