Ժամեր տեված որոնողական աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ փրկել արշավախմբին (տեսանյութ)

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 1-ին ահազանգ էր ստացվել, որ  Արագած լեռան մերձակայքում՝ Գեղարոտ գետի ջրվեժի տարածքում, 3 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից երկուսն ընկել են լանջից, ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Զանգահարողը արշավախմբի անդամ Լևոն Հարությունյանն էր։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 20 հրշեջ-փրկարար, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 5 լեռնագնաց և ՀԷԿ-ին պատկանող մեկ ձնագնաց:
Խմբի անդամներին տեղափոխող ավտոմեքենաները, ձյան սաստիկ տեղումներով պայմանավորված՝  ճանապարհային անանցանելիության պատճառով, տեղակայվել են մոտակա ՀԷԿ-ի տարածքում։
Մնացած ճանապարհը հրշեջ-փրկարարներն ու մասնագիտացված լեռնագնացներն անցել են ոտքով…

Երեք անդամներից բաղկացած արշավախմբի աղջիկներից մեկը բժիշկների հսկողության տակ է։ Ունի կոտրվածքներ, ոտքերը ցրտահարվել են։

Քթի հատվածում կոտրվածքներ է ստացել Լևոնը. վիրահատական միջամտություն է իրականացվել, առողջական վիճակը գնահատվում է կայուն։

You may also like...