Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է սիրիական նավատորմը
Իսրայելի պաշտպանության բանակի ռազմածովային ուժերը ոչնչացրել են սիրիական նավատորմը:
«Վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է այն ռազմավարական թիրախները, որոնք սպառնում են Իսրայել պետությանը», — ասել է նա գլխավոր ռազմածովային բազա՝ Հայֆա կատարած այցի ժամանակ:
Ինչպես նշել է The Times of Israel-ը, հենց այդտեղից էլ նախօրեին հրթիռներ են արձակվել սիրիական նավատորմի ուղղությամբ։
Կացը հավելել է, որ եթե սիրիացի ապստամբներից որևէ մեկը գնա Ասադի հետքերով, կհայտնվի նրա կարգավիճակում:
«Մենք թույլ չենք տա ահաբեկիչներին գործել Իսրայելի դեմ նրա սահմաններից դուրս և ամեն ինչ կանենք սպառնալիքը վերացնելու համար»,- ընդգծել է նա՝ նշելով, որ Իսրայելի պաշտպանության բանակն այդպիսով ապառազմականացված գոտի է ստեղծում։
