ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից երկուսը` գաղնի
ՀՀ կառվարության վաղվա՝ դեպտեմբերի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից երկուսը` գաղնի։
Ըստ կառավարության մամուլի վարչության հրապարակած տեղեկությունների օրակարգային 20-ից ավելի հարցերը չզեկուցվող են։
Օրակարգի առաջին հարցը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցչի (կապի սպայի) մասին։
Հաջորդ հարցը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 697-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
Կառավարությունը վաղվա իր նիստում քննության առարկա կդարձնի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷԿՈ ՊԱԿ» և «ՀԱՅՎԵՅԶ» ինչպես նաև միշարք այլ ՍՊԸ-ների կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին նախագիծը։
Օրակարգային մյուս հարցերին Petutyun.com-ը կանդրադառնա վաղը կառավարության նիստի ժամանակ։
