Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, որը ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումը, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակույթի ոլորտներում:
Ալֆոնսո Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել վարչապետին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիներին տնտեսական կապերը զարգացել են, մասնավորապես՝ տեքստիլի ոլորտում:
Դեսպանը կարևորել է նաև մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը և հավելել, որ ներկայումս ընթացքի մեջ են նոր ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, ինչպես նաև սահմանազատման գործընթացի ուղղությամբ աշխատանքներին:
