Ադրբեջանում զինծառայող է մահացել

Նախիջևանի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել շարքային զինծառայողի մահվան մասին:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ վերջինս մահացել է հրազենային վիրաորումից:

Ստացված տեղեկատվության հիման վրա Նախիջևանի զինվորական դատախազության և Ադրբեջանի Զինվորական դատախազության աշխատակիցները կատարել են դեպքի վայրի և մարմնի զննություն, առգրավվել են գործի համար էական նշանակություն ունեցող առարկաներ, կատարվել են այլ գործողություններ։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

You may also like...