Հայաստանի ու Ադրբեջանի միջեվ պատերազմի գործոն չկա. Հաջիեվ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը խոսել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին՝ նշելով, թե դրանք ընթանում են երկու երկրի ԱԳ նախարարությունների միջև։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևն ասել է, որ բաց են մնում որոշակի հարցեր, բայց դրանք ևս քննարկվում են աշխատանքային կարգով.
«Երկու երկրների միջև այլևս պատերազմի գործոն չկա: Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայկական ուժերը նույնպես դուրս են բերվել «Ադրբեջանի տարածքից»»,- հավելել է Հաջիևը։
