Չկա մի հոգի, որ մարտահրավեր կնետի «պետական բյուջեն ընտանեկան բյուջե է» շեշտադրմանը․ վարչապետ
Մարդու կապիտալը մարդու հարստությունն է, և այն գումարը, որը բյուջեով հետ է գնում, ուղիղ մտնում է մարդու գրպանը, և սա շատ կարևոր է։
Նրա խոսքով՝ պետական բյուջեն ընտանեկան բյուջե է։
«Չկա մի հոգի, ով մարտահրավեր կնետի այս շեշտադրմանը, ես կապցուցեմ, որ իր ընտանեկան բյուջեի մասն է։ Ոչ մի մարդ իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է իր ընտանեկան բյուջեից։
Կարող են լինել մարդիկ, որոնք այնքան շատ փող ունեն, որ շատ են ծախսում, բայց իրենց պարագայում էլ հաշվարկի հարց է։ ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընատանիքի համար ավելի շատ չի ծախսում, քան ծախսում է ՀՀ պետական բյուջեն։
Համոզված եմ, որ սա ճիշտ է։ Դպրոց, մանակապարտեզ, հիվանդնցող ճանապարհ․․․․ սա որ հաշվենք, կպարզվի, որ ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար այդքան գումար չի ծախսում։
Մենք բոլորս ոնց որ մեր մսերից պոկենք պետական բյուջե վճարում անենք, ոնց որ թշնամուն, հակառակորդին ենք տալիս»,- նկատեց նա։
Ըստ վարչապետի՝ մեր մենթալիտենտի մեջ ամրացված է, որ պետությունը մեր հակառակորդն է․ «Ո՞վքեր են մտցրել այդ գիտակցությունը, նրանք, ովքեր կարծում են, որ մենք չպետք է ունենանք պետություն։
Մեր ամենօրյա բառապաշարի մեջ, սկսած մեր ռեստորանների, բառերի, փողոցների անուններ դնելու մեջ, մեր բուհական կրթությունից, ամեն ինչ արված է նրա համար, որ պետություն չլինի»։
