Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Շիակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ պարոն Մուրադյանին շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել՝ հետագա համագործակցության հեռանկարով»,- ասաց վարչապետը:
Մուշեղ Մուրադյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ մշտապես լինելու է թիմի կողքին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Նա հավանաբար կնշանակվի Շիրակի մարզպետ:
