Փաշինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀՀ-ի եվ Ադրբեջանի միջեվ խաղաղության գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան- ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին:

You may also like...