Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում է
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիա Ջեմալ Քադըօղլուն մեկնել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Ինչպես հայտնել են թուրքական լրատվամիջոցները, Պաշտպանության նախարարը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական սահմանի ընթացիկ վիճակի մասին:
Քադըօղլուն նաև հանդիպել է Ադրբեջանի զինուժի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների հետ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ երկու երկրները պետք է միասին վերլուծեն ու սովորեն ժամանակակից պատերազմ վարելու մեթոդները։
