Մառախուղի պատճառով մի շարք օդանավեր «Զվարթնոց»-ում վայրէջք իրականացել չեն կարողացել

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մի շարք չվերթներ վայրէջք չեն կատարել․ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են՝ խիտ մառախուղը։

Ըստ չվացուցակի, Աթենքից, Վիեննայից ու Վարշավայից չվերթները, որ պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեին ժամը 4-5-ի սահմաններում, չեղարկվել են, իսկ մի քանիսի դեպքում էլ, ըստ չվացուցակի, ուշացում է գրանցվել

Մառախուղի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են հետևյալ չվերթները․

  • Աթենք-Երևան A3898 (Ուշացում)
  • Վիեննա-Երևան OS641 (Ուշացում)
  • Վիեննա-Երևան W42891 (Ուշացում)
  • Մոսկվա-Երևան SU1964 (Ուշացում)
  • Վարշավա-Երևան LO729 (Չեղյալ)
  • Մոսկվա-Երևան 3F322 (Ուշացում)
  • Մոսկվա-Երևան 5G710 (Ուշացում)

Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում 8 ինքնաթիռ վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել, նրանք ուղարկվել են պահուստային օդանավակայաններ։

You may also like...