Նոր դիահերձարաններ կկառուցվեն. Ավանեսյան
Ոչ միայն Մեղրիում, այլ նաև Սևանում, Բերդում կառուցելու ենք դիահերձարաններ։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Պատրաստ է նաև Սիսանինը, պարզապես շենքը մտնում է ընդհանուր բժշկական կենտրոնի կազմի մեջ, պետք է ավարտական շինարարության ակտը լինի, որպեսզի կարողանանք աշխատացնել կենտրոնը»,- տեղեկացրեց նախարարը։
