«Խաղաղության խաչմերուկ»-ը կարեվոր է Հարավային Կովկասի համար. Նիկոլ Փաշինյան. (տեսանյութ)

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը Հարավային Կովկասի համար, քանի որ այն տրանսպորտային և առևտրատնտեսական զարգացման առումով բարենպաստ պայմաններ կապահովի բոլոր շահագրգիռ կողմերի համար։

«Մեկ այլ առանցքային թեմա է ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումը, որտեղ անդամ երկրների հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործվում։
Այս համատեքստում հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել մեր տարածաշրջանի համար մասշտաբային «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։

Հայաստանի Հանրապետության նախաձեռնած այս նախագիծը, ի վերջո, բարենպաստ պայմաններ կապահովի բոլոր շահագրգիռ պետությունների միջև տրանսպորտային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- ասել է վարչապետը:

Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

You may also like...