Փոխզիջումների պատրաստակամությունը կարագացնի էներգակիրների միասնական շուկայի ստեղծման գործընթացը. վարչապետ

ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ։

Սակայն գործնականում այս սկզբունքի իրականացումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված նախաձեռնությունների մի մասը լիարժեքորեն չի գործում։

Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաշվի առնելով այս ոլորտի բարդ կառուցվածքը՝ էներգակիրների միասնական շուկայի ձևավորման արդյունավետությունն ու պատշաճ ժամանակին իրականացումը կախված է կողմերի՝ փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։

Վստահ եմ, որ համակարգված մոտեցումը, շահերի համաձայնեցումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնի ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև կարագացնի էներգակիրների միասնական շուկայի ստեղծման գործընթացը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

You may also like...