Եվրոպան կօգնի վերականգնել Սիրիան. Շոլց

Եվրոպան կօգնի Սիրիային վերակառուցման հարցում:

Ուրբաթ օրը  այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Բոլոր տառապանքներից հետո բոլոր սիրիացիներն արժանի են ապրել ազատ և ապահով:
Դրա ապահովումը նոր ղեկավարության ամենակարեւոր խնդիրն է:
Այս հիմքով մենք նրանց հետ կհամագործակցենք։

Եվրոպան նույնպես կօգնի Սիրիայի վերականգնմանը»,- ասել է Շոլցը սոցիալական ցանցի իր X էջում տեղադրված տեսաուղերձում։

You may also like...