Ռուսաստանում սահմանափակել է Viber-ի հասանելիությունը

Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է Viber մեսենջերի հասանելիությունը օրենսդրության պահանջների խախտման համար:

Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Viber ծառայության հասանելիությունը սահմանափակվել է տեղեկատվության տարածման կազմակերպիչների նկատմամբ ռուսական օրենսդրության պահանջները խախտելու պատճառով», – պարզաբանել են գերատեսչությունից։

You may also like...