Այսօր ՀՀ իշխանությունը փորձում է թուլացնել Սփյուռքը, որովհետեվ Թուրքիան է այդպես պահանջում. Մուրադ Փափազյան

Հստակ է, որ Ֆրանսիայի կառավարությունը զգում է այն տարբերությունները, որ կան Սփյուռքի ու ՀՀ կառավարության միջև, սա շատ հստակ է:

Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ».

Սպառնալիք, թե հնարավորություն» գիտաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Սա նաև Թուրքիան է զգում, այդ պատճառով էլ հայտարարում է, որ Հայաստանի կառավարությունը կառուցողական  մոտեցում ունի և ընդհանրապես Սփյուռքը խանգարում է:

Քանի դեռ ՀՀ կառավարությունը և Սփյուռքը համագործակցում էին միմյանց հետ, դրա շնորհիվ է նաև, որ 12 երկիր ընդունեց Հայոց Ցեղասպանությունը:

Սա նշանակում է, որ երբ ՀՀ-ն և Սփյուռքը նույն ուղղությամբ են գնում, մենք միայն հաջողում ենք, մեր զենքը մեր միասնականությունն է:

Հայաստանը ծով չունի, բայց Սփյուռք ունի, բայց Հայաստանը պետք է ուժեղացնի Սփյուռքին և Սփյուռքն էլ իր հերթին  պետք է ուժեղացնի Հայաստանը:

Այսօր դժբախտաբար Հայաստանը փորձում է  թույլացնել Սփյուռքը, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների գծով Թուրքիան  է այդպես պահանջում»,- ասաց Մուրադ Փափազյանը:

You may also like...