Հնդկաստանում անցկացվող միջազգային կինոփառատոնի ուշադրության կենտրոնում Հայաստանն է. որ ֆիլմերն են ցուցադրվելու
Դեկտեմբերի 13-ին Հնդկաստանի Քերալա նահանգում տեղի ունեցող միջազգային կինոփառատոնի (International Film Festival of Kerala) այս տարվա ուշադրության կենտրոնում է Հայաստանը, որի բացման արարողությանը մասնակցել է Հնդկաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Մարատ Մելիքյանը։
Փառատոնի բացմանը ելույթներով հանդես են եկել Քերալայի նահանգապետ Պինառայի Վիջայան (Pinarayi Vijayan), հայտնի հնդիկ դերասանուհի Շաբանա Ազմին (Shabana Azmi), հոնգկոնգյան դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Անն Հեյը և այլոք։
Բացման արարողությանը մասնակցել են նահանգի տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կինոգործիչներ, կինոքննադատներ, դերասաններ, արվեստագետներ և այլոք։
Միջոցառման կազմակերպիչ Կերալայի Չալաչիտրա (Chalachitra) ակադեմիան փառատոնի շրջանակներում նահանգի մայրաքաղաք Թիրուվանանտապուրամի (Thiruvananthapuram) 15 կինոսրահներում ցուցադրելու է Հնդկաստանի տարբեր լեզուներով 114 ֆիլմ, ինչպես նաև 68 երկրների թվով 63 օտարերկրյա կինոմատոգրաֆիայի ստեղծագործություններ։
