Վրաստանը նոր նախագահ ունի. հայտնի է երդմնակալության արարողության օրը
Վրաստանում ավարտվել են նախագահական ընտրույթունները:
Միխեիլ Կավելաշվիլին ընտրվել է նախագահ՝ ստանալով ընտրական 300 ձայներից 224-ը՝ անհրաժեշտ 200-ից ավելի:
Այս մասին հայտնել է Վրաստանի ԿԸՀ-ն։
Կավելաշվիլին նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, Ռուսաստանի և Շվեյցարիայի չեմպիոն:
Նա ֆուտբոլային կարիերան ավարտել է 2006 թվականին: Նա 2016 թվականից «Վրացական երազանք»-ի պատգամավորներից մեկն է։
Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 14-ին Վրաստանում մեկնարկել էին նախագահական ընտրությունները, իսկ խորհրդարանի դիմաց՝ վերսկսվել բողոքի ակցիաները:
Առաջին անգամ երկրի նախագահին ժողովուրդը չի ընտրել:
5 տարի ժամկետով նախագահը ընտրվել 300 հոգանոց կոլեգիայի կողմից։
