«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը՝ Վրաստանի նախագահ
Վրաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 53-ամյա Միխայիլ Կավելաշվիլին ընտրվել է Վրաստանի նախագահ։ Վրաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը միակ թեկնածուն էր եւ ստացել է խորհդարանի 300 պատգամավորներից 224-ի քվեն։
1990-1995-ին Թբիլիիսիի «Դինամոյի» կազմում Կավելաշվիլին դարձել է Վրաստանի 6-ակի չեմպիոն։ 1995-ին նա միացել է Վլադիկավկազի «Ալանիային», որի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
Դրանից հետո նա տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը 1996-ին դուրս էր մնացել Պրեմիեր լիգայից, իսկ Կավելաշվինին տեղափոխվել էր Շվեյցարիա՝ 10 տարում հանդես գալով «Գրասհոպերում», «Ցյուրիխում», «Լյուցերնում», «Սյոնում», «Արաուում» եւ «Բազելում»։
Վրաստանի հավաքականում Կավելաշվիլին մասնակցել է 46 հանդիպման, խփել է 9 գոլ։
