Դանիան սիրիացի փախստականներին առաջարկում է 27,000 եվրո՝ հայրենիք կամավոր վերադառնալու համար
Դանիան չափահաս սիրիացի փախստականներին առաջարկում է 27,000 եվրո՝ հայրենիք կամավոր վերադառնալու համար, բացի այդ, առաջարկվում է հավելյալ 6,700 եվրո յուրաքանչյուր երեխայի համար:
Այս մասին Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Դանիայի ինտեգրման նախարար Կաարե Դուբվադ Բեկը։
Նման նախաձեռնություն քննարկվում է նաև Գերմանիայում։ ՔԴՄ-ի ներկայացուցիչ Յենս Սպանն առաջարկել է սիրիացի փախստականներին 1000 եվրո վճարել Սիրիա կամավոր տեղափոխվելու համար։
Այնուամենայնիվ, առաջարկը հակասական է արձագանք է ստացել քաղաքական գործիչների շրջանում:
Ոմանք շեշտում են Սիրիայում իրավիճակի անկայունությունը և մատնանշում Գերմանիայում սիրիացի տղամարդկանց զբաղվածության բարձր մակարդակը։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի շաբաթները Սիրիայում նշանավորվել են դրամատիկ իրադարձություններով։
Ապստամբները հարձակում են սկսել երկրի բանակի դեմ և գրավել առանցքային քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսը։
Դեկտեմբերի 8-ին ապստամբների՝ քաղաք մտնելուց հետո պարզ է դարձել, որ նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունն ավարտվել է: Նա հրաժարվել է պաշտոնից ու հեռացել երկրից:
