Տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին ութ ամիսներին կազմել է 13.9 տոկոս. Քերոբյան

ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է ընթացիք տարվա  տնտեսական ակտիվության ցուցանիշը․

– Հարգելի պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ արդեն առաջին 8 ամսվա տնտեսական տվյալները հայտնի են, և Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Մենք տեսնում ենք, որ ընկերությունները, իհարկե, որոշակիորեն ճշգրտում են պլանները, բայց մենք ամեն կերպ փորձում ենք իրենց քաջալերել, որպեսզի չշեղվեն իրենց թե՛ ներդրումային, թե՛ գործառնական պլաններից և ամբողջ ուժով շարունակեն աշխատել, որպեսզի կարողանան իրենց ներդրումը կատարել մեր տնտեսական հզորացման, և հետևաբար, նաև ընդհանուր հզորացման գործում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր տնտեսության բնականոն գործունեությունն ապահովենք: Դա կարևոր առաջնահերթություն է մեզ համար: Մինչև հիմա դա հաջողվում է, և ես համոզված եմ՝ այսուհետ ևս կհաջողվի

You may also like...