«Գում»–ի շուկայից ձերբակալված մսավաճառներն ազատ են արձակվել

«Գում»–ի շուկայից ձերբակալված 8 քաղաքացիները ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո այսօր ազատ են արձակվել։ Այս մասին  Petutyun.com-ին  հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Երեւանի «Գում»–ի շուկայում, ՍԱՏՄ աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցը վիճաբանության էր վերածվել մսավաճառների և ոստիկանության աշխատակիցների միջև։

Իրավիճակը լարվել էր այն աստիճան, որ մսավաճառներից մեկը ինքնահրկիզման փորձ էր կատարել։

Միջադեպի հետևանքով 8 քաղաքացի՝ այդ թվում, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին, ձերբակալվել էին խուլիգանության կասկածանքով։

Ավելի ուշ ՍԱՏՄ–ից Petutyun.com-ին  հայտնել էին, որ ստուգայցի արդյունքում շուրջ մեկ տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման։

You may also like...