Ադրբեջանն Արցախում բնակեցրել է 9,306 մարդ
Ադրբեջանն այսօրվա դրությամբ օկուպացված Արցախում բնակեցրել է 2,417 ընտանիք՝ (9,306 մարդ). տվյալները խորհրդարանում ներկայացրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը:
««Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում հաջողությամբ իրականացվում է «օկուպացիայից ազատագրված» (չակերտները՝ խմբ․) տարածքներ նախկին ներքին տեղահանվածների վերաբնակեցման գործընթացը:
Մինչ օրս 2,417 ընտանիք՝ 9,306 մարդ, վերաբնակեցվել է «ազատագրված» (չակերտները՝ Tert.am) տարածքներում», — նշել է նա:
