Պայքարն ավելի է դժվարանում. Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձավ Երևան

Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի գլխավորությամբ Բահրեյնից վերադարձավ Երևան:

«Պայքարն ավելի է դժվարանում, ոսկու գինը ավելի քաղցր է: Պետք է ավելի շատ ջանք ու եռանդ չխնայենք, որ միշտ ոսկին բերենք Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լալայանը:

հիշեցնենք՝ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականի կազմում Ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցեցին նաև  Գոռ Սահակյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արա Աղանյանը, Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը:

Կանանց պայքարում մրցահարթակ դուրս եկան Ալեքսանդրա Գրիգորյանը և Տաթև Հակոբյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում կայացած աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:

You may also like...