44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին հանրությունը կծանոթանա 2040-ին, երբ բոլորը մահացած կլինեն. Քոչարյան (տեսանյութ)
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը կավարտվի այն ժամանակ, երբ ես լիագումար նիստում ելույթ կունենամ եւ կներկայացնեմ զեկույցը:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Քանի դեռ ես ելույթ չեմ ունեցել, աշխատանքը դեռ չի ավարտվել: Ժամկետը մինչև ութերորդ գումարման լիագումար նիստերի ժամկետն է, բայց բանը դրան չի հասնելու հաստատ, որովհետև զեկույցը ոչ միայն պատրաստ է, այլեւ փորձաքննությունների փուլն է մտել, այսինքն գաղտնիության հետ կապված, որ վաղը որևէ շահարկումներ չլինեն, որովհետև պարզ չի նիստին ով կմասնակցի, ով ոչ:
Ով որ չունի այդ հնարավորությունը, չի մասնակցելու: Նիստը լինելու է փակ, որովհետեւ այն գաղտնիությունը, որ ունի այդ զեկույցը, չի ունեցեք քառռօրյա պատերազմի ժամանակ ուսումնասիրված զեկույցը»,-ասաց նա:
Քրեական գործեր չեն կարող չհետևել, քրեական գործեր հիմա էլ կան։ Հիմա ես չեմ ասի ինչքան քրեական գործեր կան 44-օրյա պատերազմի ընթացքում, բայց լիագումար նիստի ժամանակ, ես այդ բոլոր թվերը հնչեցնելու եմ։ Դրանք հազարներ են, հազարներ են»,- ընդգծեց Քոչարյանը:
