Ադրբեջանը պլանավորում է շարունակել զենք գնել Ռուսաստանից. Ալիեվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պլանավորում է շարունակել ռուսական զենքի գնումները և հավելել՝ այդ գործընթացը օբյեկտիվ պատճառներով կանգ էր առել։
Այս մասին նա ասել է «Ռիա» և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
«Պլանավորում ենք, բայց պետք է ասեմ, որ նվազագույնը վերջին երեք տարիներին ռուսական զենքի գնման պայմանագրեր չեն ստորագրվել»,- ասել է նա:
Ըստ նրա՝ պայմանագրերի ժամանակավոր բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է ներքին սպառման համար։
