Երեվան-Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի վիճակը էականորեն լավացել է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Գյումրում:

Վարչապետը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ լավ նորություն ունի:

«Լավ նորություն. Երեւան-Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի վիճակը էականորեն լավացել է»,- գրել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ քաղաքացիները նկատել են այդ փոփոխությունը:

«Եթե չեն նկատել, ուրեմն ինձ համար էսօր հատուկ ժամանակավոր ճանապարհ է կառուցվել»,- կատակել է վարչապետը:

You may also like...