Հիմա ճշմարտությո՞ւն է, որ Արմավիրից մինչեվ Գյումրի ամբողջական ասֆալտապատ է. վարչապետը Շիրակի մարզում էր (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ: Տարբեր ճանապարհահատվածներում վարչապետը դիտարկել է իրականացված աշխատանքը:
Շինարարը նշել է, որ Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 10 կմ հատվածը նորոգված է: Աշխատանքներին վարչապետը ծանոթացել է Բայանդուր գյուղի հատվածում:
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 600 մլն դրամ
«Հիմա ճշմարտությո՞ւն է, որ Արմավիրից մինչև Գյումրի լրիվ ամբողջական ասֆալտապատ է»,- հարցրել է վարչապետը և ստացել դրական պատասխան:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
