Ռուսաստանի շնորհիվ Երեվանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Գերասիմով

Հարավային Կովկասում Ռուսաստանի կառուցողական քայլերի շնորհիվ Երևանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Այս մասին ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

«Ի հակադրություն Արևմուտքի ապակառուցողական գործողություններին՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այդ տարածաշրջանում։

Հիմնականում մեր պետության ջանքերի շնորհիվ Բաքվի և Երևանի միջև ակնհայտ է դրական տեղաշարժ՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին»,- ասել է Գերասիմովը։

Գերասիմովը նշել է, որ այս պահին ավարտին է հասցվել երկու երկրների միջև սահմանի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանազատումը։

You may also like...